Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Չինաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը նավթի և գազի արդյունահանումը հասցնել 440 մլն տոննայի
19/08/2026 13:05
Կիսվել

Չինաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը նավթի և գազի արդյունահանումը հասցնել 440 մլն տոննայի

Չինաստանում մինչև 2030 թվականը նավթի և գազի արդյունահանման ծավալը պետք է հասնի 440 մլն տոննա նավթային համարժեքի՝ համաձայն զարգացման նոր հնգամյա ծրագրի, որը ներկայացրել են Ազգային էներգետիկ վարչությունը (NEA) և Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն (NDRC)։

Ծրագրով նաև նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 20 հազար կմ մայրուղային նավթամուղներ և գազատարներ։ Արդյունքում երկրի խողովակաշարային ցանցի ընդհանուր երկարությունը կհասնի 220 հազար կմ-ի։

«Նավթն ու գազը էներգիայի և արդյունաբերական հումքի առանցքային աղբյուրներ են, իսկ դրանց մատակարարումներն անմիջականորեն կապված են Չինաստանի էներգետիկ անվտանգության և բնակչության բարեկեցության հետ»,- նշվում է NEA-ի փաստաթղթում։

Ծրագրի նպատակն է ձևավորել ժամանակակից նավթագազային արդյունաբերություն՝ ներքին մատակարարման ավելի հզոր կարողություններով, ավելի արդյունավետ խողովակաշարային ցանցերով, ավելի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ, ավելի անվտանգ և արդյունավետ շահագործմամբ, ավելի բարձր եկամտաբերությամբ վերամշակմամբ և ավելի բազմազան միջազգային համագործակցությամբ։

Հիմնական խնդիրների թվում են նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման ծավալների ավելացումը, ենթակառուցվածքների ընդլայնումը, ածխաջրածինների պաշարների մեծացումը, միջազգային համագործակցության խորացումը, «կանաչ» անցման արագացումը և նոր, բարձրորակ արտադրողական ուժերի զարգացումը, տեխնոլոգիական նորարարությունների խթանումը և նավթագազային ոլորտում բարեփոխումների խորացումը։

2025 թվականին Չինաստանում նավթի և գազի համախառն արդյունահանումը հասել է ռեկորդային՝ 420 մլն տոննա նավթային համարժեքի։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08