Android-ը կսահմանի նոր ռեկորդ
2014 թվականին Android օպերացիոն համակարգը կսահմանի նոր ռեկորդ: Gartner-ը կանխատեսում է, որ այս տարի ամբողջ աշխարհում կվաճառվի Android օպերացիոն համակարգով աշխատող ավելի քան 1,1 մլրդ սարք: 2013 թվականի համեմատ ցուցանիշի աճը կկազմի շուրջ 26%:
Gartner-ի վերլուծաբանները նշում են, որ Android օպերացիոն համակարգի առաջխաղացմանը կնպաստի Google-ի և սմարթֆոնների արտադրության ոլորտում առաջատար ընկերությունների, մասնավորապես, Samsung-ի և Sony-ի միջև կնքված համաձայնագրերը:
Կանխատեսվում է նաև, որ մինչև 2017 թվականը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վաճառքից ստացված հասույթի 70%-ը բաժին կընկնի զարգացող շուկաներին: