
BMW-ն ճանաչվել է տարվա լավագույն ավտոմոբիլային բրենդը
Գերմանիայի ավտովարորդները ընտրել են լավագույն ավտոմոբիլային բրենդը: Իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ Գերմանիայում ավտոմոբիլային լավագույն բրենդը BMW-ն է: Ավտովարորդներն առավել բարձր են գնահատել BMW բրենդի ներքո թողարկվող ավտոմեքենաներում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները:
Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել են Audi-ն և Mercedes-ը:
Հատկանշական է, որ վաճառված ավտոմեքենաների քանակով Գերմանիայում առաջատարը Volkswagen ընկերութունն է: