Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ն փոխում է խաղի կանոնները կիսահաղորդիչների շուկայում
03/09/2026 13:12
Կիսվել

ԱՄՆ-ն փոխում է խաղի կանոնները կիսահաղորդիչների շուկայում

Թրամփի վարչակազմը դիտարկում է ներմուծվող կիսահաղորդիչների նկատմամբ մաքսատուրքերի նոր փուլ սահմանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը։

Սակայն, ինչպես գրում է Bloomberg-ը, Լաթնիկը լրագրողներին հայտնել է, որ այդ մաքսատուրքերը հավանաբար կզուգակցվեն ԱՄՆ տարածքում արտադրության մեջ ներդրումներ կատարող ընկերությունների համար նախատեսված մաքսային արտոնությունների հետ։ Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Թրամփի վարչակազմն արդեն նման մոտեցում կիրառել է դեղագործական արդյունաբերության նկատմամբ։

«Հենց սա էլ պետք է ակնկալեք կիսահաղորդիչների ոլորտում․ եթե դուք դրանք արտադրում եք Ամերիկայում, մենք ձեզ մաքսային արտոնություններ կտրամադրենք, իսկ եթե չեք արտադրում Ամերիկայում, ստիպված կլինեք մաքսատուրքեր վճարել: Սա բավականին խելամիտ մոտեցում է և այն աշխատում է», – ասել է Լաթնիկը։

IDram

Դոնալդ Թրամփն արդեն 25% մաքսատուրքեր է սահմանել որոշ առաջադեմ կիսահաղորդիչների նկատմամբ՝ հունվարին Առևտրի նախարարության հետաքննությունից հետո համապատասխան ներմուծման մաքսատուրքերի կիրառման կարգադրություն տալով։ Սակայն, ըստ Bloomberg-ի, մաքսատուրքերի նոր փուլը կարող է ընդլայնել դրանց կիրառման շրջանակը․ դրանք կարող են տարածվել ոչ միայն հենց կիսահաղորդիչների, այլև միկրոսխեմաներ պարունակող արտադրանքի վրա, օրինակ՝ տվյալների մշակման կենտրոնների սերվերների և սպառողական էլեկտրոնիկայի։

Քննադատները նախազգուշացնում են, որ լրացուցիչ մաքսատուրքերը կարող են բարձրացնել ԱՄՆ-ում տվյալների մշակման կենտրոնների կառուցման արժեքը։ Սակայն Լաթնիկը երկրի ներսում արտադրություն իրականացնելու դիմաց մաքսային արտոնությունների տրամադրումը դիտարկում է որպես այս խնդրի հնարավոր լուծում։

Պաշտոնայի խոսքով՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության գործարանների կառուցման համար արդեն հայտարարվել է մոտ 1.2 տրիլիոն դոլարի ներդրումների մասին։ Երկրի ներսում արտադրական հզորությունների զարգացման մեջ ներդրումներ կատարող ընկերությունների շարքում նա նշել է Taiwan Semiconductor Manufacturing Co. Ltd.-ին (TSMC) և Micron Technology Inc.-ին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52