Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Geely-ն և Renault-ն ամենագնացների համար ստեղծել են 1128 ձիաուժ հզորությամբ նոր ագրեգատ
04/09/2026 19:13
Կիսվել

Geely-ն և Renault-ն ամենագնացների համար ստեղծել են 1128 ձիաուժ հզորությամբ նոր ագրեգատ

Նոր 3DHT200 հիբրիդային համակարգը ներառում է 156 ձիաուժ հզորությամբ տուրբո լիցքավորմամբ շարժիչ, որը պատասխանատու է մարտկոցի լիցքավորման համար։ Մինչև 313 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչներից մեկը ապահովում է առջևի անիվների պտույտը։ Բացի այդ, հիբրիդային համակարգի կազմում կարող են լինել ևս երկու էլեկտրական շարժիչներ, որոնք տեղակայվում են հետևի առանցքի վրա։

Ցածր արագությամբ երթևեկելիս, օրինակ՝ քաղաքում, նոր համակարգը գործարկում է միայն առջևի էլեկտրաշարժիչը։ Արագության բարձրացմանը զուգընթաց միանում են մյուս էլեկտրաշարժիչները։ Դրանք գործարկվում են նաև անիվների սահքի առաջացման դեպքում։

Horse Powertrain ընկերությունը հայտնել է, որ փոխել է մշտական մագնիսների տեղադրման սխեման։ Դա հնարավորություն է տվել մեծացնել պտտող մոմենտը 15%-ով, իսկ տեսակարար հզորությունը՝ 20%-ով։ Այսինքն, նոր հիբրիդային համակարգն ավելի բարձր արտադրողականություն ունի, քան համադրելի ագրեգատները։ 3DHT200-ը մեկ անիվի վրա ապահովում է մինչև 4920 Նմ պտտող մոմենտ, ինչի շնորհիվ ամենագնացները կարող են հաղթահարել մինչև 45 աստիճան թեքությամբ վերելքներ։

Ռեգո Ինշուրանս

Horse Powertrain-ը հայտարարել է, որ իր նոր համակարգն ապահովում է բարձր արդյունավետություն շահագործման պայմանների լայն շրջանակում։ Հետևաբար նման ագրեգատով ապագա մոդելները կկարողանան հաղթահարել արտաճանապարհային պայմաններում առաջացող բարձր ծանրաբեռնվածությունը։

Հիբրիդային համակարգը մեկ բլոկում միավորում է 13 բաղադրիչ, այդ թվում՝ ներկառուցված լիցքավորման սարք, մի քանի վերահսկիչներ և փոխանցման համակարգի կառավարման մոդուլ։ Դրա շնորհիվ ամբողջ սարքավորումների զբաղեցրած տարածքը կրճատվել է 10%-ով։ Horse Powertrain-ը խոստացել է հետագայում հրապարակել նոր համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ։

Արդեն հայտնի է, որ այս հիբրիդային համակարգով համալրված է Galaxy Battleship 700 (Cruise 700) ամենագնացը, որի ընդհանուր հզորությունը հասնում է մինչև 1128 ձիաուժի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52