Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2026-ի երկրորդ եռամսյակում Վրաստանի բիզնես հատվածի շրջանառությունն աճել է 11.9%-ով
08/09/2026 12:08
Կիսվել

2026-ի երկրորդ եռամսյակում Վրաստանի բիզնես հատվածի շրջանառությունն աճել է 11.9%-ով

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի բիզնես հատվածի շրջանառությունն աճել է 11.9%-ով՝ հասնելով 67.5 մլրդ լարիի։ Աճ է արձանագրվել նաև հատվածի արտադրանքի արժեքում՝ այն կազմել է 25.7 մլրդ լարի, ինչը 10.7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Ընդհանուր շրջանառության 69.8%-ը բաժին է ընկել խոշոր ձեռնարկություններին, 11.6%-ը՝ միջին, իսկ 18.6%-ը՝ փոքր ձեռնարկություններին։ Արտադրանքի արժեքի բաշխումն այլ պատկեր ունի․ 48.6%-ը բաժին է ընկել խոշոր ընկերություններին, 23.6%-ը՝ միջին, իսկ 27.8%-ը՝ փոքր ընկերություններին։

Ձեռնարկությունների կողմից ապրանքների և ծառայությունների գնումների ընդհանուր ծավալը կազմել է 32.5 մլրդ լարի՝ աճելով 4.9%-ով, իսկ վերավաճառքի նպատակով կատարված գնումների ծավալը կազմել է 19.4 մլրդ լարի՝ աճելով 9.3%-ով։

Հատվածում զբաղվածների միջին թիվը գնահատվել է 828.4 հազար մարդ՝ 4.1%-ով ավելի, քան նախորդ տարի։ Նրանցից 43.8%-ը կանայք են, իսկ 56.2%-ը՝ տղամարդիկ։

Խոշոր ձեռնարկություններն ապահովել են զբաղվածների ընդհանուր թվի 42.6%-ի աշխատանքը, միջին ձեռնարկությունները՝ 19.7%-ի, իսկ փոքրերը՝ 37.7%-ի համար։ Ընդհանուր առմամբ՝ հատվածը աշխատակիցների աշխատավարձերի վրա ծախսել է 5.8 մլրդ լարի՝ 10.3%-ով ավելի, քան նախորդ տարի։ Միջին աշխատավարձը կազմել է 2 471.5 լարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 153.8 լարիով։

Միջին ամսական աշխատավարձն ըստ ձեռնարկությունների չափի.

  • խոշոր բիզնես՝ 2 622.8 լարի,
  • միջին բիզնես՝ 2 918.9 լարի,
  • փոքր բիզնես՝ 1 972.3 լարի:

Բիզնես հատվածի ընդհանուր շրջանառության մեջ տարբեր ոլորտների մասնաբաժինները․

  • արվեստ, զվարճանք և հանգիստ՝ 36.5%,
  • առևտուր՝ ներառյալ ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում՝ 32.4%,
  • մշակող արդյունաբերություն՝ 8.1%,
  • տրանսպորտ և պահեստավորում՝ 4.8%,
  • շինարարություն՝ 4.8%,
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ 3.4%
  • այլ ոլորտներ՝ 10%:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52