
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 14/01/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 14-ին, բորսայում կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 5 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.25%, փակմանը` 6.20%, առավելագույնը` 6.25%, նվազագույնը` 6.20%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2361%: