
Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 41-րդ տեղում է
Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է «Տնտեսական ազատության ինդեքս» (Index of Economic Freedom) ամենամյա զեկույցը, որի համաձայն` ԱՄՆ-ն դուրս է մնացել տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 10 առաջատար երկրների ցանկից: Այս տարի ԱՄՆ-ն տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհում 12-րդն է:
Տնտեսության ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար 10 երկրներն են Հոնկոնգը, Սինգապուրը, Ավստրալիան, Կանադան, Մավրիկին, Իռլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Չիլին:
Հայաստանը վարկանիշում հայտնվել է 41-րդ տեղում:
Վրաստանը 22-րդ տեղում է, Ադրբեջանն` 81-րդ:
Ռուսաստանը վարկանիշում 137-րդն է: