
2013թ.-ին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կազմել են 117,6 մլրդ դոլար
2013 թվականին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 117,6 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 5,3%-ով: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի առևտրի նախարարությունը՝ 2014 թվականի համար ևս կանխատեսելով օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի կայուն տեմպեր:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում Չինաստանի տնտեսությունում ամերիկյան ներդրումներն աճել են 7,1%-ով և կազմել 3,35 մլրդ ԱՄՆ դոլար: Եվրոպական ներդրումներն աճել են 18,1%-ով և կազմել 7,21 մլրդ ԱՄՆ դոլար: