Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
Ֆինանսների նախարարության պատասխանը Պետական եկամուտների կոմիտեին
20/01/2014 12:01
Կիսվել

Ֆինանսների նախարարության պատասխանը Պետական եկամուտների կոմիտեին

Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն չեն կարողանում պարզել, թե վերջապես ով է սխալ:

Փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու պատճառը Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության բացահայտած խախտումներն են:

Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել նոր պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով իր տեսակետը Պետական եկամուտների կոմիտեի՝ առավել վաղ տարածած հայտարարության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել.

Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար-հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։

Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։

Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։

Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։

Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։

Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ»:

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40