Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ջորջո Արմանիի ժառանգները պատրաստվում են նորաձևության տան բաժնեմասի վաճառքի գործարքին
29/09/2026 13:38
Կիսվել

Ջորջո Արմանիի ժառանգները պատրաստվում են նորաձևության տան բաժնեմասի վաճառքի գործարքին

Armani նորաձևության տունը առաջիկա շաբաթներին մտադիր է պաշտոնական բանակցություններ սկսել LVMH-ի, L’Oréal-ի և EssilorLuxottica-ի հետ՝ ընկերության բաժնետոմսերի փոքրամասնության փաթեթի հնարավոր վաճառքի շուրջ։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Փոքրամասնության բաժնեմասի վաճառքի հնարավորությունը նախատեսված է ընկերության հիմնադիր Ջորջո Արմանիի կտակում։ Փաստաթղթի համաձայն՝ ժառանգները պարտավոր են նորաձևության դիզայների մահից հետո 18 ամսվա ընթացքում վաճառել ընկերության սկզբնական 15%-ը՝ առաջնահերթություն տալով LVMH-ին, L’Oréal-ին, EssilorLuxottica-ին կամ համադրելի կարգավիճակ ունեցող մեկ այլ գնորդի։ Գործարքի՝ ավելի վաղ հրապարակված սխեման նախատեսում էր փաթեթը փոխանցել հավակնորդներից մեկին։

Հանդիպումները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Ի սկզբանե բանակցությունները նախատեսված էին հունիսին, սակայն դրանք հետաձգվել են ընկերության հիմնադիր Ջորջո Արմանիի մահից հետո կառավարման վերակազմավորման և նոր ռազմավարության մշակման պատճառով:

FT-ի չորս զրուցակիցների խոսքով՝ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում դիտարկվել է նաև 15% բաժնեմասը երեք խմբերի միջև բաշխելու տարբերակը։ Միևնույն ժամանակ, պոտենցիալ ներդրողներին մոտ կանգնած անձինք քիչ հավանական են համարել, որ նրանք մոտ ապագայում խոշոր ներդրումներ կկատարեն Armani-ում։

Թերթի տվյալներով՝ LVMH-ը հետաքրքրվածություն է հայտնել գործընթացին մասնակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, խմբում կարծում են, որ Armani-ն ամբողջությամբ չի համապատասխանում իրենց պորտֆելին. վաճառքի զգալի մասը բաժին է ընկնում ավելի ցածր գնային կատեգորիայի ապրանքներին, իսկ բիզնեսն ավելի մեծ չափով կախված է հագուստից, քան ավելի մարժինալ աքսեսուարներից։

FT-ի աղբյուրների պնդմամբ՝ EssilorLuxottica-ն, ամենայն հավանականությամբ, խոշոր բաժնեմաս ձեռք չի բերի, քանի որ ընկերությունը կենտրոնացած է բժշկական տեխնոլոգիաների և ԱՄՆ-ում իր բիզնեսի ընդլայնման վրա։ Ընկերությունը Armani-ի ակնոցներն արտադրում է մինչև 2038 թվականը գործող լիցենզիայի հիման վրա։ Իսկ L’Oréal-ի համար, որի՝ Armani-ի կոսմետիկայի և օծանելիքի արտադրության պայմանագիրը գործում է մինչև 2050 թվականը, առաջնահերթությունը շարունակում է մնալ այդ համաձայնագրի պահպանումը։

Լրացուցիչ խոչընդոտ կարող է դառնալ ընկերության գնահատված արժեքը։ Armani-ին մոտ կանգնած անձինք այն գնահատել են մոտ 10 միլիարդ եվրո, մինչդեռ պոտենցիալ ներդրողները նորաձևության տունը գնահատում են 3-7 միլիարդ եվրո:

FT-ի զրուցակիցներից մեկը Armani-ի հիմնադրի կերպարն անվանել է «ամենամեծ ստվերը», որը կախված է բանակցությունների վրա։

«Խնդիրը Armani-ն վաճառելը չէ։ Խնդիրը ցույց տալն է, որ Armani-ն կարող է աճել առանց Ջորջո Արմանիի», – ասել է նա։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12