
2013թ.-ին Հայաստանում ցորենի արտադրությունն աճել է ավելի քան 25%-ով
2013 թվականին Հայաստանում արտադրվել է 306.6 հազար տոննա ցորեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին մեր երկրում արտադրվել էր 243.1 հազար տոննա ցորեն:
Նախարարության հայտարարության համաձայն՝ տեղական արտադրության աճի շնորհիվ 2013 թվականի ընթացքում գրանցվել է Հայաստան ցորենի ներկրման ծավալների անկում:
2012 թվականին մեր երկիր ցորենի ներկրումների ծավալը աննախադեպ բարձր էր եղել և գերազանցել էր 2008-2012թթ ներմուծման միջին տարեկան մակարդակը՝ 107.5 հազ. տոննայով: