Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին
30/01/2014 13:47
Կիսվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ է  հանձնել մրցույթի հաղթողներին։ Վանաձորի բնակիչ  Վազգեն Ալիխանյանը և Սևանի բնակիչ Էմին Մուրադյանը, որոնց աշխատանքները հավաքել էին առավելագույն թվով քվե 610 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացել են Alcatel սմարթֆոններ։ Եղվարդի բնակիչ տասնիննամյա Արուսյակ Ավագյանը, ում աշխատանքը ճանաչվել է լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգևատրվել է սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած ևս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացել է խրախուսական մրցանակների:

«ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին Beeline Armenia  էջում ջերմ և կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար: Նայելով այս նկարները` ևս մեկ անգամ համոզվում եմ, որ յուրաքանչյուր հայի ամենաերջանիկ ակնթարթները և վառ հիշողությունները կապված են կյանքի մեծագույն պարգևի` երեխաների հետ: Սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին և հավաստիացնում, որ մենք շարունակելու ենք իրականցնել այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը և կպարգևեն անմոռանալի տպավորություներ», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Լավագույն լուսանկար» խորագրով մրցույթը  մեկնարկել է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին և անց է կացվել Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաև հանձնաժողովի հավանությանն արժանացած աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia էջում`http://www.odnoklassniki.ru/beelinearm:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08