2026թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 23․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 4,894.3 հազար լիտր գինի, որից 694.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 23․4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 12․9%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 47․1%-ով և կազմել 1,341.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 25․1%-ով և կազմել 818.9 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 18․4%-ով՝ կազմելով 27,380.5 հազար լիտր։
