Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ինչու է Դոնալդ Թրամփին այդքան անհրաժեշտ դիզելային վառելիքի գործարքը
13/10/2026 13:39
Կիսվել

Ինչու է Դոնալդ Թրամփին այդքան անհրաժեշտ դիզելային վառելիքի գործարքը

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ։ Financial Times-ի հաղորդմամբ՝ այսպիսով ԱՄՆ նախագահը հույս ունի նվազեցնել էներգակիրների գները՝ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին։

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին նավթի և դիզելային վառելիքի գներն աճել են, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես անձամբ Թրամփի, այնպես էլ Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա:

Citigroup-ի էներգետիկ ռազմավարության բաժնի ղեկավար Էնթոնի Յուենը ուշադրություն է հրավիրել ընտրական աշխարհագրության վրա՝ նշելով, որ այն ընտրատարածքներում, որտեղ հանրապետականներն ունեն ուժեղ աջակցություն, սովորաբար ավելի շատ դիզելային վառելիք են սպառում։

BNP Paribas Securities China-ի ներկայացուցիչ Վեյ Լին ԱՄՆ-ում վառարանային վառելիքի ֆյուչերսների գների անկումը կապել է Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ լավատեսության հետ։ Նրա պարզաբանմամբ՝ հենց այդ պայմանագրերն են հենակետ ծառայում ամերիկյան շուկայում դիզելային վառելիքի գների որոշման համար։

Եվրամիությունում գործարքը քննադատության է արժանացել։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է՝ հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այս դիրքորոշումը կեղծավորություն է անվանել։

Դեռ հուլիսին Եվրոպայում վառելիքի պաշարները նվազել էին մինչև 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակը՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների կրճատման ֆոնին։ ԱՄՆ-ում սեպտեմբերին դիզելային վառելիքի գինը ռեկորդային մակարդակի էր հասել՝ մեկ գալոնի դիմաց 6.23 դոլար, իսկ բենզինը թանկացել էր մինչև 4.32 դոլար։

Այդ ժամանակ Թրամփը եվրոպական երկրներից պահանջել էր անհապաղ ազատել դիզելային վառելիքի լրացուցիչ պաշարները՝ հակառակ դեպքում սպառնալով արգելել դրա արտահանումը ԱՄՆ-ից։ Հոկտեմբերի սկզբին G7-ի երկրները և Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) որոշել էին շուկա դուրս բերել մինչև 100 միլիոն բարել դիզելային վառելիք՝ նավթամթերքի գների աճը զսպելու նպատակով։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25