Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄՀ-ում նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հետևանքների մասին
15/10/2026 11:18
Կիսվել

ԱՄՀ-ում նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հետևանքների մասին

Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները կարող են լուրջ բացասական հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։ Այս մասին նախազգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել Սաուդյան Արաբիայի ժողովրդին և իշխանություններին՝ մարդկային զոհերի և տեղի ունեցած ողբերգությունների կապակցությամբ։ Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար, ուստի տեղի ունեցած իրադարձությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ բոլորի համար՝ առանց բացառության», – հայտարարել է Գեորգիևան ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների աշնանային նստաշրջանի շրջանակում Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքների մասին։ Գերատեսչության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 309-ը վիրավորվել են։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել էին կրկնակի հարձակման մասին, որի հետևանքով ևս մի քանի մարդ էր տուժել։

Նույն օրը եմենյան «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել էր մեկ օրվա ընթացքում բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ չորս լայնածավալ գործողությունների պատասխանատվությունը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58