2013թ.-ին Հայաստանում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ
2013 թվականին մեր երկրում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալներն աճել են շուրջ 9.6%-ով: 2012 թվականին մեր երկրում արտադրվել էր մոտ 18,5 մլն լիտր կոնյակ:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում են: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշը:
2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ: