Fitch գործակալությունը Ֆրանսիայի վարկանիշի կանխատեսումը փոխել է «բացասականի»
Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Ֆրանսիայի թողարկողի երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»։
«Բացասական կանխատեսումն արտացոլում է իրավիճակի վատթարացումը 2026 թվականի օգոստոսին մեր իրականացրած վերանայումից հետո, այդ թվում՝ տնտեսական աճի ավելի ցածր տեմպերը, փոխառությունների ավելի բարձր արժեքը և բյուջեի ավելի մեծ դեֆիցիտը։ Այս գործոնների համակցությունն ավելի է վատթարացնում պարտքի դինամիկան՝ առանց այն էլ թույլ մեկնարկային դիրքի պայմաններում», – ասվում է գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 25-ին Moody’s գործակալությունը նույնպես Ֆրանսիայի վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել էր «բացասականի»։
