2014թ.-ին կարտադրվի ավելի քան 1,2 մլրդ սմարթֆոն
2014 թվականին ամբողջ աշխարհում կարտադրվի ավելի քան 1,2 մլրդ սմարթֆոն: DigiTimes ընկերության գնահատականներով՝ առավել մեծ պահանջարկ կգրանցվի զարգացող շուկաներում, մասնավորապես, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Լատինական Ամերիկայի երկրներում:
Սպասվում է, որ ընթացիկ տարում սմարթֆոնների համաշխարհային շուկայում իրենց դիրքերը կշարունակեն ամրապնդել չինական արտադրողները:
Սմարթֆոն արտադրող առաջատար ընկերությունների առաջին տասնյակում կընդգրկվեն Samsung Electronics, Apple, LG Electronics, Sony Mobile Communications, Lenovo, Huawei, Microsoft, ZTE, Coolpad և TCL ընկերությունները: