ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 12/02/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.01 դրամով և կազմել 412.50 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 562.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 11.86 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.86 դրամով և կազմել 678.98 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 107.78 դրամով և կազմել 17002.12 դրամ: Արծաթի գինն աճել է 0.26 դրամով և կազմել 267.50 դրամ: Պլատինի գինը նվազել է 87.49 դրամով և կազմել 18301.81 դրամ: