Տեղի է ունեցել պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26188142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 624 մլն դրամ, որից մրցակցային` 605 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 19 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 686 079 դրամ:Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9477 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9996 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: