ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/02/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.30 դրամով և կազմել 412.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.03 դրամով և կազմել 565.10 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.85 դրամով և կազմել 686.95 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 112.10 դրամով և կազմել 17588.05 դրամ: Արծաթի գինն աճել է 7.62 դրամով և կազմել 286.84 դրամ: Պլատինի գինն աճել է 53.50 դրամով և կազմել 18932.82 դրամ: