Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերությունները ներկայացրել են ոլորտի խնդիրները
19/02/2014 09:45
Կիսվել

Մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերությունները ներկայացրել են ոլորտի խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պահածոյագործների միության ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ բանջարեղենային և մրգային խյուսի, պահածոների, ինչպես նաև մրգահյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների խնդիրներին և քննարկել դրանց պետական աջակցության հնարավոր եղանակները:

Խորհրդակցության մասնակիցները կառավարության ղեկավարին են ներկայացրել ոլորտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները:

Նշվել է, որ ներկայումս Հայաստանում գործում է մրգային և բանջարեղենային պահածոներ ու մրգահյութեր արտադրող մոտ 40 ընկերություն, որոնք հիմնականում աշխատում են թերի ծանրաբեռնվածությամբ: Պատճառներն են՝ շրջանառության միջոցների պակասը, արտադրանքի սպառման փոքր ծավալները և ոչ բավարար առաջնային հումքը (տեխնիկական միրգ, հատապտուղներ, բանջարեղեն): Դրանք էլ, իրենց հերթին, պայմանավորված են համապատասխանաբար վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով, ոչ լրիվ արտադրողական հզորությամբ աշխատանքով և ցածր բերքատվությամբ (եղանակային վատ պայմանների պատճառով), գյուղատնտեսական հողերի անարդյունավետ օգտագործմամբ, գյուղացի-վերամշակող ձեռնարկություն չկանոնակարգված հարաբերություններով:

Վարչապետը, լսելով հնչեցված հարցադրումները, նշել է. «Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի մասնավոր հատվածը համախմբված ձևով այս խնդիրները լուծի և պատրաստակամ է աջակցել ձեր նախաձեռնություններին, եթե դրանց շուրջ լինի մասնավոր հատվածի ձեռնարկությունների միասնական մոտեցումը: Այսօր ՀՀ պետական բյուջեից տրվող սուբսիդիաների մեծ մասն ուղղվում է գյուղատնտեսությանը: Սուբսիդավորվում են ոլորտին հատկացվող վարկերի տոկոսադրույքները, վառելիքը, սերմացուն, պարարտանյութը: Սա այն ոլորտն է, որն իսկապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»:

Արտադրանքի սպառման ծավալի ավելացման և արտահանման կազմակերպման նպատակով կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել հայկական արտադրանքի բրենդավորման կոնկրետ բիզնես-ծրագրի մշակումը, որում սահմանված կլինեն պետություն-մասնավոր հատված փոխադարձ պարտավորությունները, համատեղ աշխատանքի ձևաչափը, թիրախավորված ապրանքատեսակները, դրանց ներկայացվող որակական չափանիշները, արտահանման լոգիստիկան: Տիգրան Սարգսյանն առաջարկել է քննարկումը շարունակել նեղ կազմով և արդեն մշակված միասնական մոտեցումներով փաստաթուղթը ներկայացնել կառավարությանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91