Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 427.00-1.00 EUR SELL - 433.50-0.50
OIL:  BRENT - 105.99-0.53 WTI - 101.45+0.44
COMEX:  GOLD - 4697.70-0.53 SILVER - 88.89+4.42
COMEX:  PLATINUM - 2146.90+1.15
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 157.95+0.19 EUR/GBP - 1.1713-0.19
FOREX:  EUR/USD - 1.1713-0.19 GBP/USD - 1.3526-0.07
STOCKS RUS:  RTSI - 1157.45+0.79
STOCKS US: DOW JONES - 49693.20-0.14 NASDAQ - 26402.34+1.20
STOCKS US: S&P 500 - 7444.25+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62654.05-0.98 TOPIX - 3879.27-1.03
STOCKS CHINA:  HANG SENG - 26389.04+0.00 SSEC - 4177.92-1.52
STOCKS EUR:  FTSE100 - 10325.35+0.58 CAC40 - 8007.97+0.35
STOCKS EUR:  DAX - 24136.81+0.76
14/05/2026  CBA:  USD - 368.78+0.15 GBP - 498.26+0.35
14/05/2026  CBA:  EURO - 431.73-0.05
14/05/2026  CBA:  GOLD - 55438-9 SILVER - 1027.9+36.62
Քննարկվեց KfW-ի աջակցությամբ հանրապետության համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը
19/02/2014 21:08
Կիսվել

Քննարկվեց KfW-ի աջակցությամբ հանրապետության համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Քննարկվեցին բանկի աջակցությամբ հանրապետության համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու նոր նախագծերին վերաբերող հարցեր:

Տեղեկացվեց, որ խմելու ջրի ոլորտում բանկի աջակցությամբ հաջողությամբ իրականացվում է “Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի” ընթացիկ փուլը, որի շրջանակում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում ջրամատակարարման բարելավման ոլորտում:

Առանձին անդրադարձ եղավ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրին, որը եւս իրականացվելու է բանկի աջակցությամբ: Նշվեց, որ ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները սկսված են, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

Բանկի աջակցությամբ ուսումնասիրություններ են իրականացվում ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավման վերաբերյալ: Նշվեց, որ ուսումնասիրության արդյունքները եւ ներդրումային գնահատականները կներկայացվեն նոյեմբերին:

Քննարկվեցին նաեւ Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Տեղեկացվեց, որ խորհրդատու ընկերության կողմից կատարվում է ծրագրի իրականացման ուսումնասիրություն, որի արդյունքները կներկայացվեն երկու-երեք ամսից:

14/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.78
+0.15
Եվրո (EUR)
431.73
-0.05
Ռուբլի (RUR)
5.0201
+0.0075
Լարի (GEL)
137.6
+0.16
55438
-9
Արծաթ
1027.9
+36.62