ՊԿՊ-ների նկատմամբ պահանջարկը կազմել է 675 մլն դրամ
Այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13265143 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 675 մլն դրամ, որից մրցակցային` 605 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 70 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 285 856 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8382 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8774 տոկոս:
Նշվում է, որ աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: