2013թ.-ին Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ
2013 թվականի վերջին մեր երկրում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 515 հազար 340 մարդ, որոնցից 306 հազար 856-ը կանայք են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունից:
Ըստ տրամադրված տեղեկատվության՝ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների զգալի մասը ներկայացրել է 63-70 տարիքային խումբը:
Նշենք նաև, որ 2013 թվականին կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: