Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մեկնարկում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթները
05/03/2014 19:01
Կիսվել

Մեկնարկում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը Հայաստանում հայտարարում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներն անց են կացվում  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ և ներբեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով (www.britishcouncil.am): Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

«Մեզ հետ, մեր կողքին»  խորագրով ֆոտոմրցույթն անց է կացվում Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում՝ http://www.britishcouncil.am/en/programmes/arts/british-film-festival/photo-competition։ Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգևատրվի լուսանկարչական ապարատով,  իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հասարակությունում անհատների ներառության գաղափարն արտացոլող լուսանկար և մինչև մարտի 16-ն ուղարկել այն [email protected] էլեկտրոնային հասցեին։

«Մեզ հետ, մեր կողքին»  մրցույթի հաղթողին կորոշի լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

«ԱրմենՏել»–ն, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հավատարիմ է մնում իր որդեգրած ռազմավարությանը և շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի լավ։ Մենք աջակցում ենք «Բրիտանական ֆիլմերի փառատոնին, քանի որ այն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաև կնպաստի հայ հասարակությունում առկա խնդիրների լուծմանը, իսկ փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները ևս մեկ յուրօրինակ հնարավորություն են մարդկանց ուշադրությունը սևեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց»,– ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենի առաջին տեղակալ  Մերուժան Միքայելյանը։

Նշենք որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթների մասին ծրագրին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.britishcouncil.am կայք։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52