Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ՀԿԵ-ում անցնում է անձնակազմի ատեստավորման գործընթացը
10/03/2014 14:14
Կիսվել

ՀԿԵ-ում անցնում է անձնակազմի ատեստավորման գործընթացը

Հարավկովկասյան երկաթուղում անցնում է աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ: 

Վերակազմավորման շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվում են երկու խոշոր տնօրինություններ՝ Շարժակազմի տնօրինությունը, որի կենտրոնը տեղակայվելու է Գյումրի քաղաքում, և Ենթակառուցվածքի տնօրինությունը: Շարժակազմի տնօրինության տեղափոխումը Գյումրի պայմանավորված է նրանով, որ քաղաքում գնտվում են արտադրական ու ուսումնական մասերը, աշխատողների մեծամասնությունը: Բացի այդ Գյումրիում աշխատում է ժամանակակից մեքենաշինական համալիր՝ Գյումրու լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները, որոնք հագեցած են նորագույն սարքերով, ինչը թույլ է տալիս սպասարկել և վերանորոգել վագոնները նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով: 

ՀԿԵ-ում գործող ինֆորմացիոն համակարգը, տեսակոնֆերանսների անցկացման հնարավորությունները թույլ կտան անխափան կապ ապահովել Գյումրիում տեղակայված Տնօրինության հետ: 

Ենթակառուցվածքի ծառայության հիման վրա ստեղծվող համանուն Տնօրինության իրավասությունների մեջ կմտնեն երկաթուղային ենթակառուցվածքի շահագործումն ու կառավարումը՝ ուղևորա- և բեռնափոխադրումների իրականացման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով: 

Վերակազմավորման նպատակն արտադրական գործընթացների համակարգումն ու աշխատանքի արդյունավերտության բարձրացումն է: 

Ատեստավորում են անցնելու ՀԿԵ-ի ինժեներական ու կառավարման ապարատը, ինչպես նաև ղեկավար կազմը: Ատեստավորմանը կնախորդի նախապատրաստական աշխատանքը, աշխատողների ծանուցումն ու աշխատանքի նկարագրությունների հաստատումը՝ նոր հաստիքացուցակի համապատասխան: Ատեստավորման անցկացման համար ստեղծված է 3 հատուկ հանձնաժողով՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի ու գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի նախագահությամբ: 

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23