Հունվարին գրանցվել է մանրածախ առևտրի 68% «հետտոնական» անկում
Այս տարվա առաջին ամսում մեր հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 80,756 մլրդ ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ ամսվա՝ «տոնական» դեկտեմբերի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 68%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել 0,3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք նաև, որ հունվար ամսվա արդյունքներով մանրածախ առևտրի շրջանառության մասնաբաժինը հանրապետությունում իրականացված առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 64.6%: