Հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլում Արոնյանը մրցում է ադրբեջանի մարզիկի հետ
ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկած աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի առաջին մրցափուլում անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Սևերով հանդես եկող Լևոնը չկարողացավ դիմադրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի գրոհներին և 47-րդ քայլում անձնատուր եղավ:
Հնդիկ գրոսմայստերն առաջին մրցափուլից հետո գլխավորեց աղուսյակը: Նշենք, որ մնացած երեք պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Քիչ առաջ մեկնարկել է երկրորդ փուլը, որտեղ Լևոն Արոնյանը մրցւոմ է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Լևոնը խաղում է սպիտակներով: Հաջողություն մաղթենք մեր չեմպիոնին: Պարտիային հետևելու համար սեղմեք այստեղ: