ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/03/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.40 դրամով և կազմել 414.96 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 576.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.91 դրամով և կազմել 689.87 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 234.40 դրամով և կազմել 18477.66 դրամ: Արծաթի գինն աճել է 1.87 դրամով և կազմել 284.97 դրամ: Պլատինի գինն աճել է 45.66 դրամով և կազմել 19718.4 դրամ: