Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Պետական եկամուտների կոմիտեն մշակել է թափուր աշխատատեղերի համալրման նոր ընթացակարգ
24/03/2014 09:45
Կիսվել

Պետական եկամուտների կոմիտեն մշակել է թափուր աշխատատեղերի համալրման նոր ընթացակարգ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կառույցում շարունակվում են կադրային բարեփոխումները:

Թափուր պաշտոնները համալրելու համար մարտի 21-ին անցկացվել է հերթական մրցույթը, որի կարգը տարբերվել է նախորդներից. առաջին անգամ ՊԵԿ համակարգում մրցույթի թեստավորման փուլն անց է կացվել  էլեկտրոնային եղանակով, ինչը մի շարք առավելություններ ունի փաստաթղթային թեստավորման նկատմամբ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով, մրցույթի որակապես նոր փուլ է մեկնարկել. «Համակարգը ինքն է ամբողջությամբ ձևավորում տվյալ պաշտոնի գործառույթի համար նախատեսված հարցաշարը: Յուրաքանչյուր մասնակից, ավարտելով աշխատանքն, էկրանին միանգամից տեսնում է, թե ինչ գնահատական է ստացել և անցել է արդյոք մրցույթը, թե ոչ»:

Փաստաթղթային թեստավորման ժամանակ ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում պատասխանը համարվում էր սխալ, իսկ էլեկտրոնային թեստավորվան ժամանակ մասնակիցը, նախքան թեստավորման ավարտը, հնարավորություն ունի անսահմանափակ քանակությամբ փոխել պատասխանները: Բացի այդ, նոր կարգով թեստավորման առաջադրանքների ստուգումը, ամփոփումը, գնահատումը և միավորների հաշվարկն էլեկտրոնային համակարգն իրականացնում է ավտոմատացված եղանակով:

Մյուս նորույթն այն է, որ մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է հարցատոմսերով, գնահատումն իրականացվումը է  2 բալանոց համակարգով և դրված է հարցազրույցի փուլի անցողիկ շեմ՝ 75%:

Մրցույթի մասնակիցների համար նոր ընթացակարգը երաշխավորվում է թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն՝ ապահովելով մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` օբյեկտիվ ու անաչառ գնահատական:

Ըստ Վախթանգ Միրումյանի,  հարկային և մաքսային ծառայողների ատեստավորումը նույնպես անցկացվելու է նոր կագով: 12 թափուր աշխատատեղերի համար ընդունվել է մրցույթի մասնակցության 166 դիմում: Հանձնաժողովը թույլատրել է մասնակցել 159 դիմողի՝ 7 դիմողների տվյալների` մրցույթի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88