Ջորջ Սորոս. Ո՞րն է ամենախիստ պատժամիջոցը Ռուսաստանի դեմ
Ամենախիստ պատժամիջոցը, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է կիրառել Ռուսաստանի նկատմամբ, դա նավթի սեփական ռազմավարական պաշարների օգտագործումն ու դրա արդյունքում նավթի համաշխարհային գների նվազեցումն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ նշելով, որ համաշխարհային շուկայում նավթի գնի տատանումը կարող է հանգեցնել Ռուսաստանի բյուջեի «ապակայունացման»:
Նշենք, որ ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները գնահատվում են շուրջ 700 մլն բարել: