Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Telcell-ը  միացել է e-payments առցանց վճարումների համակարգին
24/03/2014 13:50
Կիսվել

Telcell-ը միացել է e-payments առցանց վճարումների համակարգին

Telcell վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է «Թել-Սել» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները: 

«2014 թվականի զարգացման մեր ծրագրերում էր պետական վճարումների, հարկերի, տուգանքների վճարումը մեր ընկերության ինքնասպասարկող տերմինալների միջոցով կազմակերպելու գաղափարը: Քանի որ վճարային տերմինալներից օգտվողները չափազանց պահանջկոտ են ծառայությունների որակի և արագության հանդեպ, ի սկզբանե մեր առջև  դրված խնդիրը դյուրին չէր: Նախ՝ անհրաժեշտ էր մեկտեղել ծառայությունները, երկրորդը՝ ապահովել  վճարումների ակնթարթային գրանցումը: Ծրագրի տեխնիկական գնահատումից հետո պարզ դարձավ, որ ֆինանսների նախարարության e-payments  համակարգին միանալը խնդրի առավել ժամանակակից և արդյունավետ լուծումն է: Մենք դիմեցինք նախարարություն, որտեղից ստացանք դրական պատասխան, համաձայնագիր կնքեցինք և միացանք պորտալին, ինչի շնորհիվ ծառայությունն այժմ հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում: Առավել քան համոզված եմ, որ հաճախորդները կգնահատեն պետական վճարումները առցանց ռեժիմով կատարելու իրենց ընձեռնված հնարավորությունը»,-ֆինանսների նախարարության հետ համագործակցության մեկնարկն այսպես մեկնաբանեց «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը՝ հավելելով. «Ըստ էության, պետական վճարումների գործընթացը մենք դարձրել ենք նույնքան դյուրին, որքան բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորումը: Գործողության վերջում վճարողը ստանում է վճարման անդորրագիր. բջջային հեռախոսին ստանում է կարճ հաղորդագրություն գործարքի հատուկ կոդի մասին, որի միջոցով յուրաքանչյուր պահի www.e-payments.am կայքում կարող է ստուգել իր վճարման կարգավիճակը»:

«Ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է միշտ ձեռք մեկնել և իրագործել մասնավոր հատվածի համագործակցության առաջարկները, հատկապես երբ դրանք ուղղված են  հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմար և հասանելի դարձնելուն: Այս համատեքստում ողջունում ենք Պետական վճարումների e-payments  համակարգին միանալու Telcell-ի նախաձեռնությունը և կարծում ենք, որ մեր աջակցությունն ու համատեղ ջանքերն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին»,-իր հերթին նշեց ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

Պետական վճարումների e-payments առցանց համակարգը գործում է արդեն երկու տարի՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու կատարել անհրաժեշտ վճարումները: Սկզբնապես այս համակարգի միջոցով հնարավոր էր վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, ինչպես նաև վարչական տուգանքները: Միևնույն ժամանակ e-payments-ը մշտապես համալրվում է նոր ծառայություններով և գործիքներով: 2013 թվականին հնարավորություն տրվեց անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այս համակարգով վճարել հարկերը: Համակարգն ընդունում է նաև համայնքային վճարումներ, օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճարներ: Այժմ այս ծառայությունից կարող են օգտվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակիչները, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև մյուս համայնքները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52