Փետրվարին ՌԴ տնտեսական աճը կազմել է 0,3%
2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ-ն տարվա կտրվածքով աճել է 0,3%-ով։ Այս մասին է նշել ՌԴ Տնտեսականան զարգացման նախարար Անդրեյ Կլեպաչը։ Վերջինիս խոսքերով, կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի 65-70 մլրդ ԱՄՆ դոլար։
Հարկ է նշել, որ 2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ՌԴ առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է 17,6 մլրդ ԱՄՆ դոլար։ 2013 թվականի փետրվարին միևնույն ցուցանիշը կազմել է 15,3 մլրդ ԱՄՆ դոլար։