Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոշոր հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում
26/03/2014 16:49
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոշոր հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է հատուկ ֆակտորինգային պրոդուկտ իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաճախորդների պահանջների վերլուծության հիման վրա, ինչը արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար հեշտացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից կատարվող միջազգային բեռնափոխադրումները:
Այս պրոդուկտի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաճախորդների համար բացվել է ֆակտորինգային սահմանաչափ, որի շրջանակում ֆինանսավորվել են հայկական ընկերություններից մեկի երկաթուղով բեռների միջազգային փոխադրման, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող հարակից տրանսպորտային ծախսերը: Նորարարական պրոդուկտի միջոցով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստանում է հնարավորություն տրամադրել իր ծառայությունները տեղական ընկերություններին ավելի մատչելի պայմաններով` տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները հետաձգելու պայմանով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2013թ. արդյունքներով հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է զիջված դրամական պահանջի ծավալով, ինչպես նաև միջազգային ֆակտորինգային գործարքների ծավալով, և շարունակում է ընդլայնել իր ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: 2013թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ կատարեց առաջին միջազգային ֆակտորինգային գործարքը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ՎՏԲ խմբի շրջանակներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունների համատեղ աջակցությունը հայկական տրանսպորտային շուկայում վկայում է մեր գործընկերային հարաբերությունների ընդլայնվող ֆորմատի մասին: Ավելին, երկաթուղային փոխադրումների հասանելիությունը հայկական խոշոր ընկերությունների համար միջազգային շուկա դուրս գալու կարևոր հիմքերից է»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեց.

«Ֆակտորինգի ծառայության ներդրումը տրանսպորտային ծառայությունների մատուցման որակի և մեր հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, հայրենական արտադրության ապրանքների` միջազգային շուկա  արտահանման խթանման, հայաստանյան տնտեսության աջակցման`   «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից որդեգրած հետևողական քաղաքականության հերթական կոմպոնենտն է: Այսպիսով, մենք ոչ միայն գնում ենք ընդառաջ մեր հաճախորդներին, այլ նաև կատարում ենք ևս մեկ քայլ առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»:
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2012թ.-ից ներկայանում է տրանսպորտի շուկայում նոր որակով, տրամադրելով տրանսպորտային-հետազոտական ծառայություններ` առաջնորդվելով «մեկ պատուհան» սկզբունքով: Ծառայությունների ոլորտում են ԱՊՀ երկրներ և երկրներից Հայաստան «դռնից դուռ» փոխադրումների կազմակերպում, բեռների ապահովագրում և նաև նոր պրոդուկտ` վճարման հետաձգման ֆինանսավորում (ֆակտորինգ):

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23