ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 28/03/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.83 դրամով և կազմել 412.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 566.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 11.54 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 685.99 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 71.41 դրամով և կազմել 17204.45 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.11 դրամով և կազմել 261.25 դրամ: Պլատինի գինը նվազել է 55.27 դրամով և կազմել 18638.16 դրամ: