Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը լիովին պատրաստ է Հայաստանում MNP ծառայության մեկնարկին
28/03/2014 21:13
Կիսվել

«ԱրմենՏել»-ը լիովին պատրաստ է Հայաստանում MNP ծառայության մեկնարկին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տարածել է հայտարարություն, ըստ որի՝ ընկերությունը լիովին պատրաստ է Հայաստանում MNP (Շարժական կապի համարների տեղափոխելիության)  ծառայության մեկնարկին և հրավիրում է հաճախորդներին դառնալ Beeline բաժանորդներ։

2014թ–ի ապրիլի 1-ից սկսած, պահպանելով բջջային հեռախոսահամարը՝ ներառյալ կոդը, կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ և լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաև նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաև  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։

«ԱրմենՏել»-ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երևանում 25 վաճառքի և սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ և 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։

«Պարզ, հարմար, Քեզ համար դա մեր կարգախոսն է, որը արտացոլում է մեր վերաբերմունքը բաժանորդների հանդեպ։ Մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ։ Մենք հրավիրում ենք հաճախորդներին գնահատել ընկերության նոր մոտեցումը և օգտվել  Հայաստանի առաջին և խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի բոլոր առավելություններից»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52