Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
07/04/2014 10:10
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ Նախագահը շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին:

Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը:

Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:

Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը: Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08