ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 09/04/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 415.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.19 դրամով և կազմել 572.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.17 դրամով և կազմել 695.10 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 29.01 դրամով և կազմել 19186.19 դրամ: Արծաթի գինն աճել է 4.57 դրամով և կազմել 269.03 դրամ: Պլատինի գինն աճել է 142.28 դրամով և կազմել 17483.87 դրամ: