Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան. ՎՏԲ Խմբի բանկոմատների ցանցն ընդլայնվել է
11/04/2014 17:10
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան. ՎՏԲ Խմբի բանկոմատների ցանցն ընդլայնվել է

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ «Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման: Այժմ Բանկի Visa և MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում:

ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել` ներբեռնելով Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար հավելված Apple Store, Android Market և Windows Phone խանութներում: Հավելվածը իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն մոտակա գործող բանկոմատի տեղակայման վայրի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ բանկոմատի մոտ հասնելու հետիոտնային կամ ավտոմոբիլային ճանապարհը:

2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ և Վրաստանում ՎՏԲ դուստր-բանկերի բանկոմատներում կանխիկացնելու դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող միջնորդավճարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական խնդիրներից է տրամադրել հաճախորդներին բարձր մակարդակի սպասարկում: ՎՏԲ խմբի բանկոմատների ցանցի ընդլայնումը «Տրանսկրեդիտբանկի» բանկոմատային ցանցի միացման շնորհիվ մեզ թույլ կտա դարձնել բանկային ծառայությունները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար ավելի հասանելի խմբի ներկայության բոլոր երկրներում: Ընդ որում` գումար կանխիկացնելիս սակագները չեն տարբերվելու ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52