Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Beeline. անվճար ապահովվում է արագ արձագանքման «911» և «112»  կարճ համարների հասանելիությունը
07/05/2014 14:25
Կիսվել

Beeline. անվճար ապահովվում է արագ արձագանքման «911» և «112» կարճ համարների հասանելիությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2014 թվականի մարտի 12-ի N33Ն որոշման համաձայն բջջային կապի բոլոր օպերատորներն այդ թվում «ԱրմենՏել»  ՓԲԸ-ն, իրենց   շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովում են իրենց և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը:

«Հանդիսանալով երկրի խոշորագույն ինտեգրված օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույնս պարզ և հարմար պայմաններ Beeline բաժանորդների համար։ Սակայն երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին կամ անվտանգության ապահովմանը, մենք պատրաստ ենք  ապահովել անվճար հասանելիություն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112»  կարճ հեռախոսահամարներին, անկախ այն հանգամանքից, թե որ օպերատորի բաժանորդին է անհրաժեշտ տվյալ ծառայությունը»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ամբողջ Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը ապահովում է 98% բջջային կապի ծածկույթ։

Հիշեցնենք, որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77