ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 07/05/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով և կազմել 413.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.82 դրամով և կազմել 575.38 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 11.64 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 701.44 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 312.83 դրամով և կազմել 17356.9 դրամ: Արծաթի գինն աճել է 5.96 դրամով և կազմել 260.97 դրամ: Պլատինի գինն աճել է 310.65 դրամով և կազմել 19266.99 դրամ: