
Նախագահը մեկնել է Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:
Մոսկվայում Հանրապետության Նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: