Արտերկրում աճել է հայկական գինիների պահանջարկը
Արտերկրում աճել է հայկական գինիների պահանջարկը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրից արտահանվել է 335,5 հազար լիտր խաղողի գինի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 27%-ով: Արտահանված գինու մաքսային արժեքը կազմել է 1,09 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրված գինու ծավալը կազմել էր 1092,8 հազար լիտր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 7%-ով: