Հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.8%-ով և կազմել 7 897.4 տոննա:
Միևնույն ժամանակ մսամթերքի` ներառյալ երշիկեղեն, արտադրության ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել 999.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալների աճը կազմել է 8.2%, ծավալը` 117.7 տոննա: