Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Կոնվերս Բանկ. շնորհավորանքներ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
15/05/2014 14:26
Կիսվել

Կոնվերս Բանկ. շնորհավորանքներ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպեց տոնական միջոցառում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվրիված:  Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Կոնվերս Բանկի աշխատակիցները շնորհավորեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

«Համաշխարհային Երկրորդ պատերազմին մասնակից դարձավ 61 պետություն, դա Երկրի բնակչության գրեթե 80%-ն է: Պատերազմն ընթանում էր Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում: Սակայն ճակատագրական էր Սովետական Միության տարածքում տեղի ունեցող ճակատամարտը: Եվ այս ճակատամարտում հայ ժողովրդի ներդրումը հսկայական էր: Մենք հպարտ ենք և լի խորին երախտագիտությամբ Ձեր նկատմամբ, սիրելի վետերաններ: Դուք եք նվաճել ներկայիս մեր ազատությունը՝ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու», – վետերաններին ողջունեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը: 

Երեկոյի հատուկ հյուրն էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը: Պատերազմի մասնակիցների ու միջոցառման բոլոր հյուրերի համար հնչեցին հին ու սիրված զինվորական երգերը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին <<Սերունդների երկխոսություն» 2013 թ.-ի նախագծի շրջանակներում նկարահանված լուսանկարները, որոնց վրա պատկերված են Կոնվերս Բանկի երիտասարդ աշխատակիցները՝ պատերազմի վետերանների հետ միասին:

«Այսօր ոչ միայն խաղաղության և հաղթանակի, այլ նաև ինքնին կյանքի տոնն է: Ուրախ եմ բոլորիդ տեսնել Արամ Խաչատուրյանի անվան տուն-թանգարանում: Կոնվերս Բանկը յուրաքանչյուր տարի իր պատրքն է համարում հարգանքի տուրք մատուցել Հայրենական պատերազմի մասնակիցներին», – պատմեց Հրանտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ  2015-ին կլրանա Հաղթանակի հոբելյանական 70-ամյակը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31