Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 20.5%-ով
Ըստ ՀՀ ԱՎԾ կողմից ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ, 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%:
2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%: