Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Շինանյութի արտադրության ծավալները Հայաստանում` 2014թ., առաջին եռամսյակ
19/05/2014 17:39
Կիսվել

Շինանյութի արտադրության ծավալները Հայաստանում` 2014թ., առաջին եռամսյակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում ապրանքային բետոնի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14%-ով և կազմել 56.3 հազար տոննա:

Միևնույն ժամանակ հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ծավալները նվազել են 64.1%-ով և կազմել 2 816 տոննա: Բնական քարից երեսպատման սալիկների արտադրության ծավալները նվազել են 38.3%-ով և կազմել 1 509.4 տոննա, իսկ ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալներն աճել են 51.5%-ով և կազմել 3 052.4 տոննա: Ոչ հանքային շինանյութի արտադրության ծավալներն աճել են 26.2%-ով և կազմել 139.8 հազար տոննա, իսկ ծակոտկեն լցանույթերի արտադրության ծավալները նվազել են 16%-ով և կազմել 18.4 հազար տոննա:

Ալյումինե և մետաղապլաստմասե դռների և պատուհանների արտադրության ծավալները նվազել են 31.3%-ով և կազմել 4 997 հատ: Կրի արտադրության ծավալները նվազել են 10.1%-ով և կազմել 5 961 տոննա, իսկ գաջի արտարդության ծավալները նվազել են 40%-ով և կազմել 2 424 տոննա: Ցեմենտի արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով և կազմել 56.6 հազար տոննա:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33