Ֆինանսական

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
ՎՏԲ-Հայաստան. բանկը շարունակում է զարգացնել իր մանրածախ պրոդուկտների շարքը
21/05/2014 18:36
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան. բանկը շարունակում է զարգացնել իր մանրածախ պրոդուկտների շարքը

ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարի կշարունակի ակտիվորեն զարգացնել իր մանրածախ պրոդուկտների շարքը, բարելավել հաճախորդների սպասարկման հեռահար ուղիները, ընդլայնել վճարային տերմինալների եւ բանկոմատների ցանցը:

2014 թվականին, ինչպես և նախկինում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆիզիկական անձանց վարկավորմանը, մասնավորապես, ապառիկ վարկավորման ակտիվ զարգացմանը: Ըստ Բանկի կանխատեսումների` ապառիկ վարկավորման ոլորտում կշարունակվի շուկայի ակտիվ աճը, իսկ Բանկի նպատակն է ապահովել այդ աճը և ամրապնդել նախորդ տարիների առաջընթացը:

Ինչպես և նախկինում, 2014 թվականին մանրածախ բիզնեսի զարգացման հիմնական առաջնայնությունն է մնալ առաջատար դիրքերում հաճախորդների համար տեխնոլոգիական լուծումների հարցում, քանի որ բանկային ծառայությունների պարզությունը, հարմարավետությունն ու ազատ օգտագործումը ցանկացած հարմար ժամանակ այն գործոններն են, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մարդուն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին-ֆիզիկական անձանց բանկային պրոդուկտների և ծառայությունների այնպիսի լայն և ունիվերսալ տեսականի, ինչպիսիք են բանկային հաշիվների սպասարկումը, ավանդները, վարկային/դեբետային քարտերը, հատուկ առաջարկներով քարտերը, հատուկ փաթեթները՝ նախատեսված ինչպես պրեմիում դասի, այնպես էլ այլ հաճախորդների համար, դրամական փոխանցումները, հաշվա-դրամարկղային սպասարկումը, հեռահար բանկային ծառայությունների սպասարկման ծառայությունների շարքը, սպառողական վարկերը, լոմբարդային վարկերը և այլն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013-ին գրանցել է մեծ հաջողություններ մանրածախ բիզնեսի զարգացման գործում: 2013-ի արդյունքները ցույց տվեցին, որ բանկի մանրածախ բիզնեսին հաջողվեց ոչ միայն կատարել դրված խնդիրները, այլ նաև շատ առումներով գերազանցել նախատեսված ցուցանիշները: Դրա վառ ապացույցն է 2013-ի մանրածախ բիզնեսի գործունեության արդյունքում գրանցված գործառնական շահույթի ռեկորդային ցուցանիշը: 2013թ. արդյունքներով` տոկոսային եկամուտը կազմել է 11.521 մլն դրամ, ոչ տոկոսայինը՝ 1 390 մլն դրամ:

2013 թվականին բանկն ընդլայնել է պրոդուկտների և ծառայությունների շարքը. մշակվել և ներդրվել են նոր տեսակի վճարային քարտեր, վարկային պրոդուկտներ, զարգացվել են սպասարկման հեռահար ուղիները, ընդլայնվել է պրոդուկտային շարքը դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար:

2013 թվականի ավարտին Բանկը զբաղեցրել է 1-ին տեղը ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդների առումով, 2-րդ տեղը՝ մանրածախ վարկային պորտֆելի ծավալով: ՎՏԲ-Հայաստան Բանկին բաժին է ընկել ՀՀ բանկային հատվածի կողմից բնակչությանը տրված վարկերի 14.8%:

Ընդհանուր առմամբ, ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ծավալը 2013 թվականին 2012 թվականի համեմատ աճել է 35.5%-ով կամ 23 087 մլն ՀՀ դրամով` կազմելով 88 135 մլն դրամ:

«Լետո Բանկի» (ՎՏԲ խումբ) նախագահ-վարչության նախագահ Դմիտրի Ռուդենկո. «Ապառիկ վարկավորման շուկան շարունակում է զարգանալ, և Հայաստանը բացառություն չէ: 2013 թ. արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր այս շուկայում՝ ըստ առևտրային կետերի քանակի ու վարկային պորտֆելի, և բանկը նախատեսում է ներդնել բոլոր ջանքերը այս պրոդուկտի հետագա զարգացման համար: Ապառիկ վարկավորման պայմանները վարկառուների համար դառնում են ավելի լիբերալ, իսկ ապառիկ վարկերը գրավում են ստացման գործընթացի պարզությամբ: Կցանկանայի նշել նաև Հայաստանում համեմատաբար նոր` փրայմ-հատվածի հաճախորդների սպասարկման ուղղությունը: Երկու տարի առաջ Հայաստանում բացվեց Private Banking գրասենյակը, և ՎՏԲ-Հայաստան Բանկը այս ոլորտում հասել է բարձր ցուցանիշների: Ծառայությունը բավականին մեծ պահանջարկ ունի և հաջողությամբ զարգանում է՝ հնարավորություն ընձեռնելով Բանկի VIP-հաճախորդներին ստանալու անհատական ​​սպասարկում, այդ թվում նաև ՎՏԲ խմբի բանկերի Private Banking գրասենյակներում»:

ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակով. «Ձեռքբերված փորձը և ծրագրված ռազմավարությանը հետևելը թույլ է տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկին հասնել դրված նպատակներին, ինչպես նաև զարգացնել և ամրապնդել իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է զգալի առաջընթաց մանրածախ բիզնեսի զարգացման գործում: ՎՏԲ24 Բանկը, որը վերահսկում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացումը, բարձր է գնահատում բանկի՝ Հայաստանում մանրածախ բիզնեսի ոլորտում ձեռք բերված արդյունքները, որոնք նպաստում են նրա հետագա աճին ու զարգացմանը, ներդրողների և հաճախորդների վստահության պահպանմանը, ինչը մեզ համար շատ թանկ է»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Բանկի գործունեությունը մանրածախ բիզնեսում ուղղված է ոչ միայն ավանդային ու վարկային պորտֆելների աճին և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև առաջին հերթին մանրածախ պրոդուկտային շարքի կատարելագործմանը, մասնավորապես, վաճառքի այլընտրանքային ուղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման կարգը և կրճատել հաճախորդների սպասարկման ժամանակը: Փոքր բիզնեսի վարկավորման զարգացումը բանկի 2014 թ. գերակա ուղղություն է, որի զարգացման ճանապարհներից մեկը որոշ բիզնես-գործընթացների ավտոմատացումն է, ինչը կկրճատի վարկերի հաստատման և տրամադրման ժամանակը, կարդիականացվի վարկավորման ամբողջ գործընթացը, կպարզեցվի վարկի հաստատման սխեման ստանդարտ սեգմենտի համար»:

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69